Ջրվեժում պայթյունի հետևանքով մահացածը քարի արտադրամասի 33-ամյա աշխատակիցն էր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍ 1124News

.

Կոտայքի մարզում այսօր՝ հուլիսի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել, հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 17:25-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ գյուղում գտնվող քարի արտադրամասում՝ կաթսայատանը, պայթյուն է տեղի ունեցել և կա վիրավոր: ԱԻՆ ՓԾ Երևանի Նոր Նորք վարչական շրջանի թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատը, ինչպես նաև հոգեբանական խումբը:

Ոստիկաններն ու քննիչները քարի արտադրամասում հայտնաբերել են Երևան քաղաքի կենտրոն վարչական շրջանի բնակիչ, 33-ամյա Վահան Շ.-ի դին:

Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունը եղել է ինքնաշեն ինչ-որ սարքի պատճառով: Պպայթյունի հետևանքով կաթսայատանը գտնվող այդ ինքնաշեն սարքը մոտ 60 մետր շպրտվել էր: Շպրտվել էին նաև մեծ թվով դետալներ:

Պարզվել է նաև, որ պայթյունը կապ չունի գազի արտահոսքի հետ:

Փաստի առթիվ ոստիկանության կողմից նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Ըստ աղբյուրի՝ մահացած երիտասարդը ամուսնացած էր, խնամքին ուներ 1 անչափահաս երեխա։