Ողբերգական վթար՝ Երևանում․ կա 2 զոհ, 6 վիրավոր, Nissan-ում եղել է մի ամբողջ ընտանիք

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 12, 24News

1

Հուլիսի 12-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։05-ի սահմանում Թբիլիսյան խճուղու 27/7 հասցեի դիմաց, բախվել են Գուրգեն Ս.-ի վարած Mercedes մակնիշի 71 NV 001 համարանիշի և Չարենցավան քաղաքի բնակիչ՝ 39-ամյա Սմբատ Մ.-ի վարած Nissan մակնիշի 36 FD 060 համարանիշի ավտոմեքենաները։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

1

Վթարի հետևանքով վարորդներ Գուրգեն Ս.-ն և Սմբատ Մ.-ն, Mercedes-ի ուղևոր՝ Երևան քաղաքի Ջրվեժ թաղամասի բնակիչ, 20-ամյա Ժորա Ա.-ն, Nissan-ի ուղևորներ՝ Չարենցավան քաղաքի բնակիչներ, 65-ամյա Ռոզա Մ.-ն, 67-ամյա Լուսինե Մ.-ն, 8-ամյա Ն. Վ.-ն, 5-ամյա Ա. Վ.-ն մամնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։

1

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, այնուհետև օպերատիվորեն դեպքի վայր ժամանած արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով ավտոմեքենաներից դուրս են բերել վիրավորներին։ Օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների մի քանի հերթապահ խմբեր, որոնք մինչև վիրավորներին հիվանդանոցներ տեղափոխելը, տեղում առաջին անհրաժեշտության օգնությունն են ցուցաբերել։

1

Ըստ աղբյուրի՝ վարորդներից Գուրգեն Ս.-ն Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում ժամեր անց գիտակցության չգալով՝ մահացել է, իսկ նրա ուղևոր Ժորա Ա.-ն հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին, շտապօգնության ավտոմեքենայի մեջ գիտակցության չգալով, մահացել է։

1

Վիրավորներից Ռոզա, Լուսինե, Սմբատ Մ-երը տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, իսկ երեխաներ Ն. և Ա. Վ-երը տեղափոխվել են Իզմիրլյան բժշկական կենտրոն, որտեղ առաջինը բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել են Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն։

1

Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպոորտային հանցագործությունների քննության բաժնի պետ Արտաշես Վանյանը, պետի տեղակալ Սամվել Սամվելյանը։

Քննիչի հանձարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների և վիրավորների ամբողջական ինքնությունը։

1

Աղբյուրը նաև հայտնում է, որ, ըստ նախնական տեղեկության, վթարի մեղավորը եղել է Mercedes-ի վարորդը, որը, մեծ արագությամբ ընթանալով, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Nissan-ին։ Nissan-ում եղել է մի ամբողջ ընտանիք, որը մեկնում էր Վրաստան՝ ամառային հանգստի։

1

Աղբյուրը նաև հայտնում է, որ վիրավորների՝ ավտոմեքենաներից դուրս բերելու աշխատանքները ղեկավարել են ԱԻՆ ՓԾ թիվ 15 փրկարարական ջոկատի փրկարարները՝ հերթափոխի պետ Սերգեյ Բիձյանի գլխավորությամբ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականները, սահամանազատել տարածքն ու վերջում իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ։

1