Գեղարքունիքում 42-ամյա վարորդը Mercedes-ով գլխիվայր հայտնվել է ձորակում. կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 12, 24News

1

Հուլիսի 12-ին ավտովթար է տեղի ունեցել Գղարքունիքի մարզում։ Ժամը 07։30-ի սահմանում Բյուրեղավանի բնակիչ՝ 42-ամյա Նորիկ Խ.-ն իր վարած Mercedes մակնիշի 34 AA 088 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Իջևան ավտոճանապարհի 78.6 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորակում։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

1

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր՝ վարորդի համաքաղաքացի, 39-ամյա Ն. Ո-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սևանի բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ 

1
1