ՃՏՊ Իսակովի պողոտայում. կա տուժած

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 12, 24News

Հասարակություն

Հուլիսի 11-ին, ժամը 19:48-ին այլ կանչի մեկնելու ճանապարհին փրկարարները նկատել են, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում` ԱՄՆ դեսպանատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:

Պարզվել է, որ բախվել են «Renault» մակնիշի և «BMW» մակնիշի ավտոմեքենաները: «Renault» մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ Հ.Ե.-ն, հոսպիտալացվել է «Նորք-Մարաշ» ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են «Renault» մակնիշի ավտոմեքենան: