ԱԱԾ–ն քննություն է սկսել՝ պարզելու Երեւանի փոխքաղաքապետին հասցեագրած մեղադրանքս․ Նիգոյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 12, 24News

Մանուկ

Ազգային անվտանգության ծառայությունը Համազգային թատրոնի նախկին փոխտնօրեն Մանուկ Նիգոյանի ֆեյսբուքյան գրառման հիման վրա քննություն է սկսել՝ պարզելու Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանին հասցեագրած մեղադրանքը: Այս մասին Մանուկ Նիգոյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում։

«Հարգելի՛ համաքաղաքացիներ, Հայաստանի Հանրապետության ԱԱԾ-ն գրառմանս հիման վրա քննություն է սկսել՝ պարզելու Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանին հասցեագրած մեղադրանքս:

Նախ վերահաստատում եմ հետեւյալը` ես պատասխանատու եմ գրածս և արտաբերածս ամեն բառի և մեղադրանքի համար:

ԱԱԾ աշխատակիցն ասում է. Պարոն Նիգոյան Կենդանաբանական այգու հետ կապված Ձեր խնդրով վարույթ ենք սկսել.

Ես ուղղում եմ, ու խնդրում մեկնդմիշտ ֆիքսել` դա իմ խնդիրը չէ, դա բոլորիս խնդիրն է, որովհետեւ քաղաքային բյուջեն չի ծառայում ինձ կամ իմ ընտանիքին, այն ծառայում է բոլորիս, եւ դրան հասցված յուրաքանչյուր վնաս բոլորիս խնդիրն է»,–նշել է նա:

Ավելի վաղ Մանուկ Նիգոյանը գրել էր, որ Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը քաղաքային բյուջեին հասցրել է ավելի քան 8 մլն դրամի վնաս։