Air Canada-ի ինքնաթիռը բախվել է ուժեղ տուրբուլենտության․ 30 ուղևոր է տուժել

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 12, 24News

1

Վանկուվերից դեպի Սիդնեյ թռչող Air Canada-ի ինքնաթիռը հանկարծակի բախվել է ուժեղ տուրբուլենտության, ինչի հետեւանքով ավելի քան 30 ուղեւոր վնասվածքներ է ստացել։ Այս մասին տեղեկացնում է CBC-ը՝ հղում անելով ավիաընկերությանը։

AC33 չվերթը ուղարկվել է Հոնոլուլուի միջազգային օդանավակայան՝ տեղի ժամանակով առավոտյան ժամը 6.46-ին։

Air Canada-ի ներկայացուցիչ Փիթեր Ֆիցփաթրիկն ասել է, որ 37 մարդ թեթեւ վնասվածքներ է ստացել։ 30 մարդ հասցվել է տեղի հիվանդանոցներ, ինը մարդ լուրջ վնասվածքներով եւ 21-ը՝ թեթեւ։ Պաշտոնյաների խոսքով՝ վնասվածքները եղել են պարանոցի, մեջքի եւ գլխի շրջաններում։

Boeing 777-200 ինքնաթիռում 269 ուղեւոր կար եւ անձնակազմի 15 անդամ։ Ինքնաթիռը երկու ժամ թռչում էր արդեն, երբ ընկել է տուրբուլենտության մեջ։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news