2019թ․ 2-րդ եռամսյակում ԱԱԾ-ի կողմից կանխվել է ՀՀ պետական սահմանի խախտման 34 փորձ

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 12, 24News

1

2019թ․ երկրորդ եռամսյակում ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումների կողմից կանխվել է ՀՀ պետական սահմանի խախտման 34 փորձ՝ 50 անձի մասնակցությամբ, բացահայտվել է սահմանային ռեժիմի խախտման 24 դեպք (45 անձ) և ՀՀ պետական սահմանի անցման կետի ռեժիմի խախտման 4 դեպք (5 անձ)։

Նշված ժամանակահատվածում պետական սահմանի անցման կետերում հայտնաբերվել և սահմանված կարգով ՀՀ ոստիկանության ստորաբաժանումներ են հանձնվել հետախուզման մեջ գտնվող 545 անձ, ինչպես նաև տարբեր վարչական իրավախախտումներ կատարած, ընդհանուր թվով 4804 անձ, ովքեր ՀՀ ոստիկանության կողմից ենթարկվել են վարչական պատասխանատվության։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news