ՀՀ-ԵՄ ճանապարհային քարտեզի ֆինանսավորումը կլինի բազմաղբյուր․ փոխվարչապետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 12, 24News

1

ԱԺ եվրոպական ինտեգրման մշտական հարցերի հանձնաժողում համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզի քննարկման ժամանակ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ասել է, որ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ճանապարհային քարտեզով ամփոփվում են այն միջոցառումները, որոնք այս պահին ուժի մեջ են մտել համաձայնագրով։ Համաձայնագիրը շուրջ 70 %-ով վավերացված է։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը հետաքրքրվեց փոխվարչապետից` ինչպե՞ս և ո՞ւմ կողմից է ֆինանսավորվելու վերը նշված 70 %-ի կիրարկումը։ Փոխվարչապետը նկատել է՝ ֆինանսավորումը բազմաղբյուր է լինելու։

«Ֆինանսավորման աղբյուրները նշմարվում են, բայց դրանք մեկ աղբյուր չեն լինի։ Ճանապարհային քարտեզի հետ կապված միջոցառումների իրականացման ֆինանսավորման աղբյուրը լինելու է պետական բյուջեն, դոնորների հատկացումը, դոնորների արտաքին վարկային միջոցները և Եվրամիության աջակցությունը։ Մոտավորապես այս չորս աղբյուրի շրջանակում տեղի կունենա իմպլեմենտացիան», - ասել է նա։