ՌԴ-ն ՀՀ-ին նվիրաբերել է 2 շարժական բուժ-ախտորոշիչ կենտրոն․ Թորոսյանը հանդիպել է Կոպիրկինին

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 12, 24News

1

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:

 Ինչպես հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, կողմերը քննարկել են համագործակցության ուղղությունները և հեռանկարները:

Արսեն Թորոսյանը նշել է, որ Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցությունը խորը հիմքեր ունի և ընթանում է առողջապահության և բժշկագիտության բնագավառներում համագործակցության մասին համաձայնագրերի, ինչպես նաև գործող փոխըմբռնման հուշագրի շրջանակներում:

Վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումներ, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի գործում լաբորատոր սարքավորումների տրամադրում (որի շրջանակներում Ռուսաստանի Դաշնության կառավարութունը Հայաստանին նվիրաբերել է երկու շարժական բժշկական-ախտորոշիչ կենտրոն), հայ-ռուսական առողջապահական համաժողովներ, որոնց շնորհիվ փոխգործակցությունն ընդլայնվել է: Ակտիվ համագործակցություն է ընթանում նաև մոր և մանկան առողջության պահպանման ոլորտում:

Սերգեյ Կոպիրկինը պատրաստակամություն է հայտնել  շարունակել սերտ համագործակցությունը առողջապահության ոլորտում:

 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news