Մաշտոցի պողոտայի գետնանցումում հրդեհ է բռնկվել. հրդեհը մարվել է գիշերը՝ 3։16-ին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍ 12, 24News

911

Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 12-ին, ժամը 01:55-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի գետնանցումում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գետնանցումի չգործող խանութում (մոտ 15 քմ):

Հրդեհը մարվել է ժամը 03:16-ին:

Այրվել են արկղեր, էլեկտրական լարեր (մոտ 10 գմ), ինչպես նաև վնասվել են խանութի ապակիները (մոտ 2 քմ)