Աղբով փուչիկներ՝ քաղաքապետի նկարով․ Երևանի ավագանու նախկին անդամին բերման ենթարկեցին

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 12, 24News

Ոստիկանության աշխատակիցները քիչ առաջ Երեւանի քաղաքապետարանի դիմացից բերման ենթարկեցին«Երկիր ծիրանի» խմբակցությունից Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանին եւ եւս մեկ քաղաքացու, որոնք Էրեբունի վարչական շրջանից իրենց հետ աղբ էին բերել եւ փորձում էին դնել քաղաքապետարանի շենքի մոտ:

Սոնա Աղեկյանը քաղաքապետ Հայկ Մարությանի նկարով եւ աղբով փուչիկ օդ արձակեց՝ նշելով. «Բաց թողեցինք աղբով փուչիկները քաղաքապետի նկարով: Ուղարկեցինք Հայկ Մարությանին, որպեսզի նա հասկանա, որ լինելով համայն հայության մայրաքաղաքի քաղաքապետը, պարտավոր է ապահովել քաղաքի մաքրությունը: Նորից բերել ենք Էրեբունի վարչական շրջանից աղբի տոպրակները, աղբի դույլերը եւ հանձնում ենք քաղաքապետին, որ նա հասկանա, որ պետք է մաքրի քաղաքը»:

Այդ պահին ոստիկաններ մոտեցան Աղեկյանին: Նրանք թույլ չտվեցին աղբը թափել քաղաքապետարանի դիմաց: Ոստիկանության աշխատակիցը Սոնա Աղեկյանին հորդորեց աղբը թափել աղբամանում, ու երբ վերջինս չկատարեց պահանջը, նրան բերման ենթարկեցին:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news