ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 12, 24News
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ տեղեկացրել է, որ Էներգետիկ համակարգում տեղի ունեցած վթարի դեպքով ծառայողական քննություն է նշանակվել։
«Ծառայողական քննությունը բոլոր հարցերի պատասխանները կտա», - ասել Ավինյանը, ապա հավելել, որ ունի 2 վարկած՝ արտաքին և ներքին գործոնների հետ կապված։
«Համոզված եղեք, որ ուսումնասիրություններից հետո թափանցիկ ձևով այդ ինֆորմացիան հասանելի կլինի», - ասել է Տիգրան Ավինյանը։