Ցանկացած սցենարի դեպքում էներգետիկ ոլորտի պատասխանատուները լուծումներ կգտնեն․ փոխվարչապետ

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 12, 24News

1

Հայաստանի էներգետիկ համակարգի դիվերսիֆիկացիայի մակարդակն այնպիսին է. որ ցանկացած սցենարի դեպքում մեր ոլորտի պատասխանատուները լուծումներ կգտնեն, խորհրդարանում այսօր լրագրողներին ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին՝ ԱՄՆ-ի՝ Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառելու դեպքում հնարավո՞ր է Հայաստանը էներգետիկ խնդիրներ ունենա։

«Տեխնիկական ռիսկեր, իհարկե, գոյություն ունեն և չի կարելի ասել, թե բացարձակ ռիսկեր չկան։ Դրանք միշտ կան և որևէ կապ չունեն մեր հարաբերությունների հետ կամ ընդհանուր աշխարհաքաղաքական հարաբերությունների հետ։ Բայց կան մեխանիզմներ, որոնք այդ ռիսկերը զսպում են, և ես կարծում եմ, որ վերջին իրադարձությունը ցույց տվեց, որ մեր էներգետիկ համակարգը տեխնիկապես բավարար հագեցված է, որպեսզի որոշակի տեխնիկական շոկեր չեզոքացնի», - ասաց Մհեր Գրիգորյանը։