Unibank

Unibank Mobile

Վրաստանում տեղի ունեցած ողբերգական վթարից տուժած 12-ամյա տղան դուրս է գրվել հիվանդանոցից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 12, 24News

Վրաստան

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Վրաստանում տեղի ունեցած ողբերգական վթարից  տուժած տղան դուրս է գրվել հիվանդանոցից։

«Վրաստանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված 12-ամյա տղան լիարժեք առողջ դուրս գրվեց հիվանդանոցից: Նրան ուղեկցում են նրան բուժող բժիշկները։

Տղայի մոտ ախտորոշվել էր փակ գանգուղեղային վնասվածք, գանգուղեղի ձախ քունքային բլթի սալջարդ, սուբարախնոիդալ արյունազեղում, քթի ոսկրի կոտրվածք, ձախ թոքի սալջարդ:

Հիշեցնեմ, որ հուլիսի 7-ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Վրաստանում։ 3 մարդ զոհվել է, 5-ը՝ տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել», - գրել է Գևորգ Դերձյանը:

Տեսանյութեր

Live

Լրահոս