ՀՀ ԶՈՒ-ում և Արցախի ՊԲ-ում 2019թ.1-ին կիսամյակում արձանագրվել է 29 զինծառայողի մահվան դեպք

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 12, 24News

1

ՀՀ զինված ուժերում և Արցախի պաշտպանության բանակում 2019թ. առաջին կիսամյակի ընթացքում արձանագրվել է 29 զինծառայողի մահվան դեպք, որոնցից 8-ը՝ ժամկետային զինծառայող, 13-ը՝ պայմանագրային զինծառայող, 3-ը՝ ենթասպա և 5 սպա, տեղեկացնում են Գլխավոր դատախազությունից:

29-ը զինծառայողներից 11-ի մահվան դեպքերը կապված են եղել զինվորական ծառայություն անցնելու հետ, 18-ինը՝ տեղի է ունեցել զինվորական ծառայության հետ չկապված հանգամանքներում:

2018թ. նույն ժամանակահատվածում ՀՀ զինված ուժերում և ԱՀ ՊԲ-ում արձանագրվել էր 31 զինծառայողի մահվան դեպք, որոնցից 19-ը՝ զինվորական ծառայություն անցնելու հետ կապված, 12-ը՝ վերջինիս հետ չկապված:

Այսինքն ընդհանուր մահվան դեպքերը նվազել են 2-ով, զինվորական ծառայություն անցնելու հետ կապված դեպքերը՝ 8-ով կամ 42 տոկոսով, իսկ զինվորական ծառայության հետ չկապված հանգամանքներում մահվան դեպքերը, ցավոք, ավելացել են 6-ով կամ 50 տոկոսով:

Այս տարվա ընթացքում զինվորական ծառայություն անցնելու հետ կապված մահվան դեպքերը՝ ըստ պատճառների, ունեն հետևյալ պատկերը՝ համադրված նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված վիճակի հետ.
2-ը՝ հակառակորդի կողմից կատարված սպանության հետևանքով (2018թ.1-ին կիսամյակին՝ 5),
3-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու հետևանքով (6),
0-ը՝ զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով (1),
1-ը՝ հիվանդությունից (2),
0-ը՝ ականի պայթյունից (1),
3-ը՝ սպանության հետևանքով (1),
1-ը դժբախտ պատահարից (1),
1-ը՝ ծառայության հետ կապված ավտովթարներից (1),
0-ը՝ մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման հետևանքով (1):

Զինվորական ծառայության հետ չկապված հանգամանքներում մահվան դեպքերի պատճառները հետևյալներն են՝ համադրված նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ առաջին կիսամյակում արձանագրված վիճակի հետ.

10-ը՝ ծառայության հետ չկապված ավտովթարներից (2018թ.1-ին կիսամյակում՝ 6),
7-ը՝ հիվանդությունից (5),
0-ը՝ դժբախտ պատահարներից (1),
1-ը՝ ինքնասպանություն և ինքնասպանության հասցնել (0)։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news