Աճեմօղլուին շնորհվել է Մասսաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի բարձրագույն կոչում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 12, 24News

աճեմօղլու

«Rusarminfo»-ն գրում է, որ ԱՄՆ Մասսաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը հայազգի աշխարհահռչակ տնտեսագետ Տարոն Աճեմօղլուին հաստատության պրոֆեսորի կոչում է շնորհել: 

«Աճեմօղլուն արժանացել է ինստիտուտի բարձրագույն կոչմանը՝ գիտության և բարձրագույն կրթության ոլորտներում իր առանձնահատուկ ձեռքբերումների համար»,- նշվում է ինստիտուտի տարածած հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Տարոն Աճեմօղլուն ծնվել է 1967 թ. ստամբուլահայերի ընտանիքում։ Նա մի քանի տարի շարունակ դիտարկվել է տնտեսագիտության ոլորտում հեղինակավոր Նոբելյան մրցանակի հավակնորդ: