Շենքերի ճարտարապետական տեսքը վերականգնելու համար Երևանում ապամոնտաժման աշխատանքներ են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 12, 24News

ապամոնտաժում

Երևանում ապամոնտաժվում են պատմամշակութային և ճարտարապետական արժեք ներկայացնող շենքերին տեղադրված գովազդները: Այդ մասին Երևանի տեղեկացնում է քաղաքապետարանը։

Պատմամշակութային հուշարձանների ու ճարտարապետական արժեք ներկայացնող շենքերի վրա տեղադրված են վահանակներ, այնինչ, հաստատված գովազդային սխեմաներով, տվյալ հատվածներում գովազդի տեղադրում նախատեսված չէ:

Երևանի քաղաքապետարան հայտ են ներկայացրել Երևանի շենքերը սպասարկող համատիրությունների նախագահները, որոնք հայտին կցել են նաև բնակարանատերերի սեփականատերերի դիրքորոշումն ապամոնտաժման հետ կապված:

«Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել է բանակցային գործընթաց համապատասխան կազմակերպությունների հետ և արդյունքում, կազմակերպությունները, դրսևորելով բարեխիղճ մոտեցում, իրենց միջոցների հաշվին ապամոնտաժում են գովազդային վահանակները: Արդյունքում վերականգնվում է շենքերի ճարտարապետական տեսքը»,-նշել է Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Գարիկ Խաչատրյանը:

Մնացած պատմամշակութային շենքերի հետ կապված նա տեղեկացրել է, որ քաղաքապետարանն արդեն սկսել է գույքագրման գործընթացը : Դրա ավարտից հետո նույնպես միջոցներ կձեռնարկվեն այդ շենքերում գովազդային վահանակներն ապամոնտաժելու ուղղությամբ: Թվով մոտ 100 գովազդային վահանակների մասին է խոսքը: