Անչափ հպարտ եմ ձեզնով․ Բարաք Օբաման՝ իր կողմից ներման արժանացած ցմահ դատապարտյալին

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 12, 24News

1

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման նամակ է գրել իր կողմից ազատ արձակված նախկին բանտարկյալին, գրում է USA Today-ը:

Բարաք Օբաման 2016 թվականին ներում էր շնորհել Դանիելե Մետցին: Վերջինս բանտից դուրս գալուց հետո հայտնվել է բուհի գերազանց սովորողների ցուցակում և ցանկացել է իր երախտիքի խոսքը հղել նախկին նախագահին:

«Դուք չգիտեք՝ ինչ մեծ բան եք արել ինձ համար: Ես վերջապես իմ իսկական ես-ը գտնելու ճանապարհին եմ: Ես ընդգրկվել եմ գերազանց սովորողների ցուցակում»,- հայտնել էր կինը:

Ի պատասխան կնոջ նամակի՝ Բարաք Օբաման անձամբ նամակ է գրել Մետցին և նրան ամենայն բարիք մաղթել:

«Անչափ հպարտ եմ ձեզնով և վստահ եմ, որ ձեր օրինակը դրական ազդեցություն կունենա բոլոր նրանց համար, ովքեր երկրորդ հնարավորությունն են փնտրում»,- գրել է նախկին նախագահը:

«Երեխաներին փոխանցեք իմ բարևները և իմացեք, որ աջակցում եմ ձեզ»,- գրված է նամակում:

Մետցը ձերբակալվել էր 1993 թվականին՝ թմրանյութերի համար, որոնք կապ ունեին նրա ամուսնու հետ: 26 տարեկանում նա դատապարտվել էր ցմահ ազատազրկման:

Դաշնային բանտում Մետցը սկսել էր իրեն ազատ արձակելու կոչերով նամակներ գրել: 2016 թվականին Բարաք Օբաման նրան ներում էր շնորհել, և Մետցը հաջորդ տարի ընդունվել էր Նոր Օռլեանի Հարավային համալսարան: 

1
1