«Բարսելոնան» և Լա Լիգան հաստատեցին աշխարհի չեմպիոն Անտուան Գրիզմանի տրանսֆերը

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 12, 24News

1

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» եւ իսպանական Լա Լիգան հաստատեցին աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանի տրանսֆերը Մադրիդի «Աթլետիկոյից» կատալոնական ակումբ, որը 28-ամյա խաղացողի համար վճարեց 120 միլիոն եվրո։ Կողմերը կկնքեն 5 տարվա պայմանագիր, նոր տրանսֆերային գին կսահմանվի 800 միլիոն եվրո։

Գրիզմանը «Աթլետիկոյից» հեռանալու որոշման մասին հայտարարել էր մայիսին։ Նա մադրիդյան ակումբում հանդես էր գալիս 2014թ․ հուլիսից։ Պայմանագիրը նախատեսված էր մինչեւ 2023 թվականը։

Անցած մրցաշրջանում նա մասնակցել է 48 հանդիպման, խփել 21 գոլ։ Գրիզմանը չէր միացել «Աթլետիկոյի» մարզումային հավաքին, ինչի համար կտուգանվի 200 հազար եվրոյով։