Մաթեմատիկան կոնկրետ գիտություն է․ Ալեն Սիմոնյանը թվեր է վկայակոչել

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 12, 24News

1

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Կա՞ն չէ մարդիկ, ովքեր հերիք չէ իրենց աշխատանքի ժամանակ լավ բան չեն արել, հիմա արած յուրաքանչյուր լավը կփորձեն վատաբանել: 
Բայց դե մաթեմատիկան կոնկրետ գիտություն է, իսկ սա դեռ սկիզբն է.

✅ ՀՆԱ աճ - 7.1%

✅ 2020-ի հունվարի 1-ից 10%-ով կբարձրանան կենսաթոշակները: Փոփոխությունը վերաբերելու է շուրջ 560.000 քաղաքացու:

✅ Սեպտեմբերի 1-ից կբարձրանա ուսուցիչների աշխատավարձը:

✅ Զինվորականներն արդեն հունիսի 1-ից բարձացված աշխատավարձ են ստանում:

✅ Կառավարությունը միանգամից 1 ծրագրի շրջանակներում կլուծի 88-ի երկրաշարժի արդյունքում բնակարան կորցրած այն քաղաքացիների բնակարանային խնդիրները, որոնց նկատմամբ պետության ունեցած պարտավորությունները դեյուրե արձանագրված են»:

Նա նաև հետևյալ աղյուսակն է հրապարակել․

1

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news