Վթարված մեքենայից ոստիկանները զենք են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 12, 24News

1

Հուլիսի 11-ին, ժամը 23-ին, մի ճանապարհային ոստիկան զեկուցագիր է ներկայացրել, որ հատուկ պահպանվող տարածք տեղափոխվող վթարված «Ռենոյի» սրահի խցիկը բացվել է, ու խցիկում տեսել է ատրճանակ և մետաղյա գնդիկներ:
Ոստիկանության Մալաթիայի բաժնից մեկնած օպերատիվ խումբը մեքենայի զննությամբ հայտնաբերել է գազային թմբուկավոր ատրճանակ՝ լիցքավորված յոթ փամփուշտով և մետաղյա 44 գնդիկ:
Ատրճանակի օդաճնշիչ համակարգը բացակայում է:

Նշանակվել է փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր: