Խորեն Աբրահամյանը, Մհեր Մկրտչյանը ամենալավ շրջանում եկան․ գնացին, երբ ամեն ինչ վատանում էր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 12, 24News

ՀՀ վաստակավոր արտիստ Արա Դեղտրիկյանի հետ «Ժամադադարի» տաղավարում զրուցել ենք ժամանակակից կինեմատոգրաֆիայի խնդիրներից։ Դերասանի կարծիքով ԽՍՀՄ փլուզումից հետո լուրջ ֆիլմարտադրություն չկա Հայաստանում, փոխարենը կոմերցիոն ֆիլմեր են նկարահանվում։

«Կինեմատոգրաֆը զարգացնելու պետական ծրագիր չկա»,- նշում է Դեղտրիկյանը և հավելում, որ կինեմատոգրաֆը պետական հոգածություն է պահանջում, և զարգացած երկիր ունենալու համար պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնել մշակույթին։

Զրուցել ենք նաև այն մասին, որ այդ պարապ դաշտի հետևանքով նոր տաղանդները հնարավորույուն չունեն ամբողջովին բացայատվելու, ինչը հաջողվեց նախորդ սերունդներին Երկրորդ հանրապետության շրջանում։