Տուրիստական այց. Արարատ Միրզոյանը կմեկնի ԱՄՆ․ «Ժամանակ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 13, 24News

քաղաքական

«ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը կիրակի մեկնելու է Միացյալ Նահանգ­ներ: Այցի ընթացքում նախա­տեսված է հանդիպում Կոնգ­րեսի հայկական հարցերով հանձնախմբի հետ: 

Նախա­տեսված է հանդիպում Սենա­տի հանրապետական մեծա­մասնության ղեկավար Միչ ՄըքՔոնելի, ինչպես նաև Ներ­կայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ: 

Միրզոյանը կարող է ասել, որ սա չափազանց կարևոր այց է, իսկ այցից հետո խոսել դրա օգտակարության և արդյու­նավետության մասին, սակայն ի սկզբանե պարզ է, որ նման այցերը ավելի շատ տուրիս­տական են և Հայաստանի հա­մար որևէ գործառնական նշանակություն չունեն»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: