Վերջին տարիներին Բարսելոնան նոր ֆուտբոլիստների համար վճարել է 1,08 միլիարդ եվրո

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍ 13, 24News

barselona-634x445
Armsport.am-ը գրում է․

«Բարսելոնան», 120 մլն եվրոյով գնելով «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանի տրանսֆերը, դարձել է վերջին 5 տարվա ընթացքում տրանսֆերների վրա ամենաշատ ծախսած ակումբը։ Այս մասին գրում է Voetbal International-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ վերջին տարիներին կատալոնական ակումբը նոր ֆուտբոլիստների համար վճարել է 1,08 միլիարդ եվրո։ Վերջին 5 տարվա ընթացքում «Բարսելոնան» ձեռք է բերել 60 մլն եվրոյից ավելի արժողությամբ 5 ֆուտբոլիստի՝ Լուիս Սուարես, Ֆիլիպե Կոուտինյո, Ուսման Դեմբելե, Ֆրենկի դե Յոնգ և Անտուան Գրիզման։

Տրանսֆերային ծախսերով երկրորդ հորիզոնականում «Մանչեսթեր Սիթին» է՝ 996 մլն եվրո, իսկ եռյակը եզրափակում է «Մանչեսթեր Յունայթեդը»՝ 890 մլն եվրո։ Ընդ որում, անգլիական ակումբների մոտ գնած և վաճառած ֆուտբոլիստների գումարային բալանսը շատ ավելի վատ տեսք ունի։

Ներկայացնում ենք վերջին 5 տարվա ընթացքում տրանսֆերների համար ամենաշատը վճարած ակումբների տասնյակը

1. «Բարսելոնա» (Իսպանիա) — € 1,08 մլրդ (գնել է) — € 627 մլն (վաճառել է)
2. «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) — € 996 մլն — € 280 մլն
3. «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) — € 890 մլն — € 275 մլն
4. «Չելսի» (Անգլիա) — € 875 մլն — € 723 մլն
5. «Յուվենտուս» (Իտալիա) — € 868 մլն — € 639 մլն
6. «Աթլետիկո» (Իսպանիա) — € 800 մլն — € 752 մլն
7. «Պարի Սեն Ժերմեն» (Ֆրանսիա) — € 773 մլն— € 356 մլն
8. «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա) — € 755 մլն — € 543 մլն
9. «Լիվերպուլ» (Անգլիա) — € 714 մլն — € 535 մլն
10. «Ռոմա» (Իտալիա) — € 586 մլն — € 602 մլն

Բարսելոնան դարձել է վերջին 5 տարում տրանսֆերների համար ամենաշատ ծախսած ակումբը