Վրաստանում ավտովթարից տուժած 16-ամյա աղջկան վիրահատել են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 13, 24News

Հասարակություն

Վրաստանում ավտովթարից տուժած 16-ամյա աղջկան երեկ վիրահատել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում։ 

24News-ը կապ հաստատեց ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանի հետ։ Վերջինս տեղեկացրեց, որ վիրահատությունը լավ է անցել, ու հետվիրահատական առաջին օրվա համար վիճակը համեմատաբար լավ է։ 

Աղջիկը ստացել էր գանգաթաղի գծային կոտրվածք, անրակի կոտրվածք, կրծքավանդակի և ձախ թոքի սալջարդ, երկու կողերի և չորս ողերի կոտրվածքներ։

Հիշեցնենք, որ վթարի հետևանքով մահացել էր երեք մարդ, իսկ հինգը՝ տարբեր աստիճանի վնասվածքներ էին ստացել, որոնցից 12- ամյա տղան երեկ դուրս էր գրվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից, իսկ երրորդ վիրավորը, որ ԲԿ էր տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում ու անգիտակից, երեկ գիտակցության էր եկել ու սկսել շնչել ինքնուրույն։