Վերին Լարսի վրացական հատվածում կանգնեցված ավտոբուսի վարորդների անձնագրերը վերադարձվել են

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 13, 24News

1

Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում արգելված բեռ տեղափոխելու համար կանգնեցված ավտոբուսի վարորդներ, ՀՀ քաղաքացիներ Ա. Խ. և Լ. Մ. անձնագրերը րոպեներ առաջ ետ են վերադարձվել և նրանք կարող են հատել Վրաստանի սահմանը: Այս մասին տեղեկացնում է Վրաստանում Հայաստանի դեսպանատունը:

 «Վրաստանում ՀՀ դեսպանությունը հայ վարորդների՝ Վրաստանում գտնվելու ողջ ընթացքում մշտական կապ է պահպանել Վրաստանի ԱԳՆ-ի, դատախազության, քննիչների հետ։ Դեսպանությունը ՀՀ քաղաքացիների անձնագրերի վերադարձի պահանջով գրություններ է ուղարկել պատկան մարմիններին։ Դեսպանության իրավաբանն անմիջականորեն զբաղվել է գործով։ Երեկ տեղի ունեցած 9 ժամ տևողությամբ դատավարության ընթացքում դեսպանությունն ապահովել է որակավորված թարգմանչի ներկայությունն ու ծախսերը։

Դեսպանության առաջարկությամբ սույն հարցով Վրաստանի իր գործընկերուհի Նինո Լոմջարիայի հետ կապ է հաստատել նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Միաժամանակ տեղեկացնենք, որ անձնագրերի վերադարձի ուշացումը պայմանավորված էր նրանով, որ տեղի էին ունենում տեսակապով հարցաքննություններ Վրաստանից Ռուսաստան»,- ասված է Վրաստանում ՀՀ դեսպանության տարածած հայտարարության մեջ։