Արմեն Սարգսյանը Լաքոտին հանրահայտ կտավ է նվիրել Մակրոնին փոխանցելու համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 13, 24News

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի նախօրեին այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանություն:

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է դեսպան Ժոնաթան Լաքոտին, դեսպանության անձնակազմին և ի դեմս նրանց՝ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին՝ Ազգային տոնի առթիվ` մաղթելով բարօրություն, երջանկություն, հաջողություն:

Դեսպան Լաքոտի հետ հանդիպմանն անդրադարձ է եղել հայ-ֆրանսիական հարաբերությունների օրակարգին, Հանրապետության նախագահի՝ վերջերս Ֆրանսիա կատարած այցին:

Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ, որպես երկու երկրների միջև մշտական բարեկամության խորհրդանիշ, նախագահ Սարգսյանը դեսպան Լաքոտին է հանձնել «Արվեստի խաղաղությունը» կազմակերպության հիմնադիր նախագահ, նկարիչ Դանիել Վարուժան Հեճինյանի հեղինակած` «Ազնավուր. Կամուրջ բարեկամության» կտավը՝ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին փոխանցելու նպատակով: