«Մանչեսթեր Յունայթեդը» Պոլ Պոգբայի տրանսֆերային արժեքը հասցրել է 200 մլն եվրոյի

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 13, 24News

1

«Մանչեսթեր Յունայթեդը» բարձրացրել է կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերային արժեքը՝ հասցնելով 200 միլիոն եվրոյի, տեղեկացնում է Armsport.am–ը՝ Mirror-ի հղումով:

Աղբյուրի տեղեկություններով՝ «կարմիր սատանաների» ղեկավարության կողմից նման որոշում կայացվել է կիսապաշտպանի գործակալ Մինո Ռայոլայի հայտարարությունից հետո, ով ավելի վաղ հայտնել էր, որ մանչեսթերյան ակումբը վաղուց է տեղյակ ֆրանսիացի ֆուտբոլիստի՝ թիմից հեռանալու ցանկության մասին:

Ֆրանսիացու ներկայացուցիչն ասել է նաև, որ իր հաճախորդի գործողություններում ոչ մի դատապարտելի բան չի տեսնում։ 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է 170 մլն եվրոյով վաճառել Պոգբային, որին ցանկանում էին ձեռք բերել «Ռեալն» ու «Յուվենտուսը»: Սակայն արդյունքում «ծեր սինյորան» դուրս եկավ խաղացողի համար պայքարից։ «Ռեալը» պատրաստ է ֆրանսիացու համար վճարել ոչ ավելի, քան 130 մլն եվրո: