Վերին Ջրաշեն թաղամասի գերեզմանատան մոտակայքում խոտածածկ տարածք է այրվում

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 13, 24News

1

Հուլիսի 13-ին, ժամը 13:25-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Վերին Ջրաշեն թաղամասի գերեզմանատան մոտակայքում. այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: