«Մազ ընկավ մեկի գլխից,․․․»․ վտարման ենթակա ընտանիքը Թեհմինա Վարդանյանի քրոջ ընտանիքն է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 13, 24News

Թեհմինա

Երևանի Աղբյուր Սերոբի 11/2 հասցեում ոստիկանները փորձել են դուրս հանել բնակարանի դուռը ներսից փակած ընտանիքին։ Տեղի ոստիկանների հետ զրույյցի ժամանակ Երևանի ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը հաստատել է, որ բնակարանից վտարման ենթակա ընտանիքն իր մորաքրոջ աղջկա ընտանիքն է:

«Բնակարանի ներսում գտնվող վիրահատված կինը քույրս է, երեխաներն էլ՝ նրա անչափահաս զավակները: Մազ ընկավ մեկի գլխից, ես իրավունք ունեմ սպառնալ ձեզ»,- ոստիկաններին ասել է Թեհմինա Վարդանյանը:

Հիշեցնենք, որ Երևանի Աղբյուր Սերոբ 11/2 հասցեում լարված իրավիճակ է: Ոստիկանության աշխատակիցները փորձել են բացել բնակարանի փակ դուռը և դուրս հանել այնտեղ գտնող ընտանիքին:

Ընտանիքի անդամներն ապօրինի են որակել ոստիկանության գործողությունները և հայտարարել են, որ կինքնահրկիզվեն, եթե ոստիկանները չդադարեցնեն գործողությունները:

Այս պահին դեպքի վայր է ժամանել նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչը: Նա փորձում է ծանոթանալ ոստիկանների գործողությունների իրավական հիմքին, նաև առանձնազրույց ունենալ բնակարանի սեփականատիրոջ հետ՝ հաշվի առնելով հատկապես այն հանգամանքը, որ ներսում անչափահաս երեխաներ են: