Վրաստանում ողբերգական ավտովթարից տուժած 16-ամյա աղջիկը վիրահատվել է

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 13, 24News

1

Վրաստանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետեւանքով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված 16-ամյա աղջիկը վիրահատվել է: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանը: Նա նշել է, որ վիրահատությունն անցել է լավ, 16-ամյա աղջիկը շարունակում է ստանալ անհրաժեշտ բուժօգնություն։

«16-ամյա աղջկա մոտ ախտորոշվել էր գանգաթաղի գծային կոտրվածք, անրակի կոտրվածք, կրծքավանդակի սալջարդ` ձախ թոքի սալջարդ, երկու կողերի եւ չորս ողերի կոտրվածքներ»,-նշել է խոսնակը:

Նույն վթարից տուժած 12-ամյա տղան երեկ առողջացած դուրս է գրվել Սուրբ Աստվածամայր ԲԿ-ից, իսկ երրորդ վիրավորը, ով ծայրահեղ ծանր ու անգիտակից վիճակում էր տեղափոխվել ԲԿ, երեկ գիտակցության է եկել եւ սկսել է շնչել ինքնուրյուն: Վթարի հետեւանքով մահացել էր 3 մարդ, 5-ը տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել»,- գրել է Դերձյանը: