2019 թ. հունիսին նախորդ տարվա համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 2.5 % գնաճ

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 13, 24News

1

Ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2019 թ. հունիս ամսվա ՀՀ-ում սպառողական գների ինդեքսի (ՍԳԻ)՝ գնաճի համապարփակ տվյալների փոփոխությունը 2018 թ. համապատասխան ամսվա նկատմամբ։

2019 թ. հունիսին նախորդ տարվա հունիսի համեմատությամբ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 2.5 % գնաճ։

Այսպիսով, սննդամթերքի համար նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 4.8 %-ով, մասնավորապես հացի գնի աճը կազմել է 5.5 %, միսը՝  3.1 %, կարտոֆիլինը՝ 74,8 %, թռչնամիսը (հավ, հնդկահավ և այլ ընտանի թռչուններ)` 13.7 %, ձուկ, ծովամթերքինը 0.3 %-ով նվազել է, կարագը ևս 1.8 %-ով նվազել է, ձուն՝ 37.6 %-ով աճել։

Ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների գներն աճել են 4%-ով։ Հագուստի, կոշիկի և տրիկոտաժե այլ պարագաների գները գրանցել են 5.2 % աճ։

Առողջապահության ոլորտում արձանագրվել է գների 1.7 % աճ, տրանսպորտի ոլորտում՝ 1.4 % աճ: Կապի, ինչպես նաև հանգստի և մշակույթի ոլորտներում գները համապատասխանաբար նվազել են 0.6 %-ով և 1.6%-ով։

Կրթության ոլորտում սպառողական գների ինդեքսը կազմել է 1.4 %, ռեստորաններ և հյուրանոցների ոլորտը 1.6 % և տարբեր ապրանքների և ծառայությունների մասով՝ 0.2% աճով։

Նշենք, որ ամսական կտրվածքով Հայաստանի  Հանրապետությունում  սպառողական գների  ինդեքսի  հաշվարկման  համար Երևան քաղաքում և հանրապետության 10 մարզերում սահմանված մեթոդաբանությամբ իրականացնում է  սպառողական գների (սակագների) դիտարկում: Սպառողական  գների  ինդեքսի  հաշվարկման  համար,  ՍԳԻ-ի  զամբյուղում  ներառված  է` 450  ապրանք-ծառայություն (շուրջ 8000 ապրանք (ծառայություն)–ներկայացուցիչ):

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news