Արցախի ոստիկանության կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Երևանում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 13, 24News

կալանք

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, հուլիսի 12-ին, ժամը 12.30-ին, Երեւան քաղաքի Բաղրամյան պողոտայից ոստիկանություն բերման են ենթարկել Ստեփանակերտի 37-ամյա մի բնակչի: Այդ մասին հայտնում է ոստիկանությունը։ 

Նա մայիսի 20-ից Արցախի Հանրապետության ոստիկանության կողմից հետախուզվում էր Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 1-ին մասի (խարդախություն) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:

Հետախուզվողը փոխանցվել է Արցախի ոստիկանության ծառայողներին: