1992-ից հետո առաջին անգամ է, որ Չինաստանի տնտեսական աճը դանդաղում է

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 13, 24News

1

2019թ․ երկրորդ եռամսյակում Չինաստանի տնտեսությունը աճել է ընդամենը 6,2 տոկոսով, բայց 1992 թվականից հետո առաջին անգամն է, որ Չինաստանի տնտեսական աճը դանդաղում է։ Այսինքն` այս եռամսյակ աճի ցուցանիշն ավելի ցածր է, քան նախորդը։

Չինական կողմը դեռ պաշտոնական տվյալներ չի ներկայացրել, բայց Bloomberg-ը հաշվարկել է աճի ցուցանիշն ու եզրակացրել, որ դա պայմանավորված է Միացյալ Նահանգների հետ առևտրային պատերազմով։ Աշխարհի երկու ամենախոշոր տնտեսությունները միմյանց նկատմամբ մաքսատուրքերի խստացման քաղաքականություն են վարում, ինչից տուժում են երկուսն էլ։

Սակայն չինական տնտեսության աճի դանդաղում սպասվում է նաև այս տարվա հաջորդ կեսին։ Ենթադրվում է, որ աճի տեմպը 6 տոկոսից չի նվազի, բայց այդ դեպքում տեմպն ավելի ցածր կլինի, քան նախորդ տարիներին։