Կիևի օդանավակայանում ինքնաթիռը վթարի է ենթարկվել․ տեսանյութը հայտնվել է համացանցում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 13, 24News

1

Ուկրաինայի «Կիև» օդանավակայանում բելառուսական ինքնաթիռի վթարի տեսանյութը հայտնվել է համացանցում։ 

«Ստրանա.ua»-ն գրում է, որ ինքնաթիռ եղել է 139 մարդ: Արտակարգ պատահարի տեսագրությունը հրապարակել է ֆեյսբուքյան օգտատերերից մեկը՝ Ալեքսանդր Սիրոտան, որը ևս եղել է այդ ինքնաթիռում:

«Այսօր ինձ վրա փորձարկեցի, թե ինչ ես զգում օդանավի մեջ, որը դուրս է թռչում թռիչքուղուց, կոտրում անիվները և սողում փորի վրա, շարժիչով կառչում հողակտորներին: Տհաճ զգացողություն է: Սարսափելի էր: Ե՛ւ վախեցած ուղևորները, և՛ մարդկանց թեթևակի խուճապը»,- գրել է Սիրոտան, ապա նշել, որ օդավակայանի ծառայությունը արագ է արձագանքել պատահարին:

«Ուղեկցորդների աշխատանքը ցանկացած գովաբանությունից վեր էր: Անչափ գրագետ, հանգիստ, խուճապ թույլ չտալով՝ կազմակերպեցին տարհանումը: Կեցցե՛ք: Ուստի բոլորին խորհուրդ եմ տալիս՝ այս մարդկանց պետք է լսել, նրանք աշխատում են, որ անհրաժեշտության դեպքում մեր կյանքը պահպանեն»,- գրել է ինքաթիռի ուղևորը: