Թուրքիայում քուրդ զինյալները հարձակում են գործել թուրք ոստիկանների վրա

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 13, 24News

․

Թուրքիայի հարավարևելյան Շրնաք նահանգի Ջիզրե շրջանում քուրդ զինյալների հարձակման հետևանքով շրջանային ոստիկանության 3 ծառայող է վիրավորվել: Այս մասին գրում է Էրմենիհաբերը։

Նշվում է, որ զինյալներն աղբատար մեքենայի վրա ինքնաշեն պայթուցիկ են տեղադրել, որն էլ գործի է դրվել հեռակառավարման համակարգով:

Վիրավորում ստացած ոստիկանության ծառայողները հոսպիտալացվել են:

Զինյալներին ձերբակալելու ուղղությամբ ոստիկանությունը օպերացիա է սկսել:

Հիշեցնենք, որ «Քուրդիստանի բանվորական» կուսակցությունը (PKK-ՔԲԿ)  Թուրքիայում համարվում է ահաբեկչական: