Զելենսկուն ուղեկցելիս շարասյունի մեքենաներից մեկը վթարի է ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 13, 24News

Zelenski

Հուլիսի 14-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ավտոշարասյան մեքենաներից մեկը վթարի է ենթարկվել։ Վթարի ենթարկված մեքենան «Volkswagen Transporter» միկրոավտոբուսն է, որով Ուկրաինայի նախագահի անձնակազմը Կիև է վերադարձել է գործուղումից: Զոհեր չկան։ Այս մասին հաղորդում է պետական պահպանության մամուլի ծառայությունը։

Վթարված մեքենաների շարքում Զելենսկու ավտոմեքենան չի եղել։ Բացի միկրոավտոբուսից՝ վթարի են ենթարկվել նաև այդ ճանապարհով ընթացող ևս երկու ավտոմեքենա։