Քոբուլեթիի վթարից տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 15, 24News

վթար

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել Քոբուլեթիի մոտակայքում տեղի ունեցած ավտովթարի վերաբերյալ: Հայտարարության մեջ ասված է.

«Երեկ երեկոյան Քոբուլեթի քաղաքի մոտ տեղի է ունեցել վթար երեք մեքենաների մասնակցությամբ, որի հետևանքով զոհվել են երեք և տուժել տասը հոգի։

Հայտնում ենք, որ զոհերի և տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան»։

Հիշեցնենք, որ հուլիսի 13-ի երեկոյան Քոբուլեթի-Բաթումի մայրուղու վրա տեղի ունեցած ավտովթարից տուժած հնգամյա տղան հիվանդանոցում մահացել է: Երկու ուղևոր, որոնք Սաուդյան Արաբիայից ժամանած ամուսիններ էին, մահացել են ստացած վնասվածքներից: Մահացած տղան նրանց որդին էր: Ընտանիքի մյուս երեխայի առողջական վիճակը շարունակում է վատ մնալ։