Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմը նվաճել է 5 բրոնզե մեդալ․ նախարար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 15, 24News

1

Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմը նվաճել է միանգամից հինգ մեդալ` հինգ բրոնզ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

«Լավ լուր ունեմ:

Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում մեր թիմը նվաճել է միանգամից հինգ մեդալ` հինգ բրոնզ: Այսինքն` թիմի բոլոր անդամները մեդալով են վերադառնում: Նախորդ տարի մեր թիմն ուներ մեկ արծաթ, մեկ բրոնզ, մեկ պատվոգիր: Հաջորդ տարի պետք է զարգացնել հաջողությունը և աշխատել մեդալի որակը բարձրացնելու համար:

Կեցցե՛ն մեր թիմի անդամները»,-գրել է Արայիկ Արությունյանը: