Մեքենան բախվել է սյանը, սյունը պոկվել և մնացել է լարերից կախված․ կա տուժած

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 15, 24News

վթար

Հուլիսի 14-ին՝ ժամը 21:11-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթ-Բեկի փողոցի շրջադարձի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան կողաշրջվել է, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենան (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել փայտե սյանը, ինչի հետևանքով սյունը պոկվել և մնացել է լարերից կախված:

Փրկարարներն Ա.Զ.-ին (ծնված 1984 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ավտոմեքենան տեղի ուժերով հոսանքազրկվել է: