Դանակահարված 33-ամյա երիտասարդը, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 15, 24News

Հասարակություն

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով հարուցվել է քրեական գործ, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Նշված քրգործը հարուցվել է այսօր՝ հուլիսի 15-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ստացված ահազանգի փաստով։

Հիվանդանոցից հայտնել են, որ «կրծքավանդակի մասում՝ դանակահարված» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի Մարգարյան փողոցի բնակիչ՝ 33-ամյա Արման Մեհրաբյանն է։ Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին ու քննիչներին հայտնել են, որ նա ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Լրագրողի տեղեկություններով՝ այսօր, ժամը 05։00-ի սահմաններում Ա. Մեհրաբյանը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news