Լևոն Արոնյանը դուրս է մնացել «Riga Grand Prix 2019» մրցաշարի հենց առաջին փուլից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 15, 24News

Լևոն

Գրոյսմաստեր Լևոն Արոնյանը Ռիգայում ընթացող «Riga Grand Prix 2019» մրցաշարի առաջին փուլից հետո դուրս է մնացել պայքարից: Հայ շախմատիստի մրցակիցը չինացի Յու Յանջին էր:

Դասական երկու պարտիաներն ավարտվել էին ոչ-ոքի: «Արմագեդոն» պարտիան  ավարտվեց ոչ-ոքի, բայց քանի որ Արոնյանը խաղում էր սպիտակներով, ապա ըստ «Արմագեդոնի» կանոնների, մրցապայքարը շարունակելու իրավունքը տրվեց չինացուն:

Մրցապայքարը կշարունակեն նաև Ալեքսանդր Գրիշչուկը, Սերգեյ Կարյակինը, Վեսելին Տոպալովը, Ուեսլի Սոն, Յան Քշիշտոֆ Դուդան,  Մաքսիմ Վաշյե-Լագրավը և Շահրիյար Մամեդյարովը: