Սևանա լճի լողափերի տնտեսվարողները մինչև ժամը 15։00-ը փակ կպահեն Երևան-Սևան մայրուղին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 15, 24News

1

Սևանա լճի լողափերի տնտեսվարողները փակել են Երևան-Սևան մայրուղին։ Նրանք վստահեցնում են, որ Սևանա լճի ջուրը մաքուր է, լողալը վտանգավոր չէ, ինչպես հայտարարում են պետական ու ոչ պետական լրատվամիջոցները։

Լողափերի տնտեսվարողները կարծում են՝ հեռուստատեսությամբ արվող հայտարարությունները վտանգում են իրենց բիզնեսը։ Արդյունքում շահում են ջրաշխարհի, տուրիստական կազմակերպությունների տերերը, որոնք, օգտվելով առիթից, ավելի ուռճացված են ներկայացնում իրավիճակը։

Ըստ ցուցարար-տնտեսվարողների՝ Սևանում հանգստանալու ցանկություն ունեցողներն այս տարի բավականին շատ են եղել, սակայն հեռուստատեսությամբ արվող հայտարարություններից հետո «բրոնյա» արվածների 70 %-ը հետ է վերադարձվել։

Սևանա լճի լողափերի տնտեսվարողները հայտարարել են, որ մինչև ժամը 15։00-ը փակ է լինելու Երևան-Սևան ճանապարհը։ Ցուցարարները պահանջում են հանդիպում պատկան մարմինների պատասխանատուների հետ։