Սոցիալական ոլորտին 2020 թ. տրամադրվող պետբյուջեն 42 մլրդ դրամի չափով ավելացվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍ 15, 24News

241450791527062168

Սոցիալական ոլորտին 2020 թ. տրամադրվող պետական բյուջեն 42 մլրդ դրամի չափով ավելացվել է․ այս մասին այսօր ԱԺ առողջապահության  և սոցիալական հարցերի հանձնաժողովում «Բյուջե 2020» թեմայով հրավիրված քննարկմանը հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

«Սոցիալական ոլորտին տրամադրվել է 456 մլրդ 905 մլն դրամ, որը ներառում է նաև կենսաթոշակների բարձրացումը, որի մասին վարչապետը հայտարարեց, ինչպես նաև ծառայությունների մատուցումը կանանց, տարեցներին, երեխաներին, հաշմանդամներին և այլն»,-ասաց նա։

Բաթոյանը նշեց, որ մանրամասն բացվածքով բյուջեն  հրապարակված չէ և դեռևս իրականացվում են խմբագրական աշխատանքները, ուստի ավելի շատ ընդհանուր ծրագրերի մասին կխոսի։  

Ըստ նախարարի՝ երկու խնդիր է շեշտադրվում՝ մի կողմից եղած ծրագրերի արդյունավետությունը բարակացնելուն է ուղղված լինելու, թե ինչպես անեն, որ քաղաքացիները օգտվեն և դրանք արդյունավետ լինեն, մյուս կողմից նոր ծրագրերը պետք է այնպես իրականացնել, որ հիմք լինեն առաջիկայում նոր ծրագրեր իրականացնելու՝ նոր մոտեցումներով, որոշները կլինեն նաև պիլոտային։

Զարուհի Բոթոյանը մի քանի նոր ծրագրի ուղղություններ նշեց, որոնցից շատերը, ըստ նրա,  համաֆինանսավորմամբ կիրականցվեն և կարևորեց հատկապես սոցիալական դեպքի վարման ծառայությունը։

«Մինչև այսօր համայնքների այն անձանց, որոնք սոցիալական դեպքերն են վարում, ցավոք, բյուջեից գումար չի տրամադրվում այդ դեպքերը վարելու համար, և մենք նախատեսում ենք այս ուղղությամբ գումարներ հատկացնել»,-ասաց նա և ավելացրեց, որ ծրագիրն իրականացնելու համար ակտիվ կհամագործակցեն մարզկենտրոնների, համայնքների հետ։

Ըստ նրա՝ կշարունակեն մինչև երեք տարեկան երեխաներին տրամադրվող նպաստի ծրագրի իրականացումը, աշխատող մայրերին ուղղված ծրագրերը։ «Կարևում ենք ընտանիքում բռնության ենթարկված ընտանիքների ապաստանների ծրագիրը։  Պետությունը պարտավորություն ունի ապաստարանների ծառայության մատուցման համար և այսօր որևէ ապաստարանի ծառայության համար պետական բյուջեից գումար չի տրվում և արդեն համաֆինանսավորմամբ կհամագործակցեն հասարակական և միջազգային կազմակերպությունների հետ»,-ասաց նա։

Նախարարը նաև թվարկեց, որ ընտանիքի աջակցության շրջանակներն են ընդլայնվելու, երեխաների խնամքի ցերեկային կենտրոնին ուղղված ծրագրերը կթիրախավորվեն։ Նա նշեց, որ նոր ծրագիր կիրականցվեն տեսողության խնդիր ունեցող անձանց համար, որն ուղղված կլինի «սպիտակ ձեռնափայտի» իրականացմանը, որ մարդիկ հնարավորինս ակտիվանան։

Օրենսդրական բարեփոխումներից խոսելով՝ նախարարը նշեց, որ օրենսդրական նախաձեռնություն կներկայացվեն՝ հաշմանդամություն ունեցող անձանց ճանաչման համակարգի ներդրման համար։ «Այս օրենքը բացառապես ապահովելու է կարիքի գնահատման և ծառայությունների տրամադրման գործընթաց, ինչը հաշմանդամության հիմքն է»,-ասաց նա

Հաջորդ նախաձեռնությունը կվերաբերի օրենսդրական հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին։ Բաթոյանը նաև հավելեց, որ նպաստների տրամադրման բարեփոխման վրա են աշխատում։