Նիկիտա Սիմոնյանը «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» կպարգևատրվի շքանշանով

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 15, 24News

1

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Նիկիտա Սիմոնյանին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրելու համար:

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Հայկական ֆուտբոլին մատուցած անուրանալի ծառայությունների և ունեցած ակնառու նվաճումների համար Նիկիտա Պավելի ՍԻՄՈՆՅԱՆԻՆ պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով»,- ասված է հրամանագրում: