Ցուցարարները Սասուն Միքայելյանի առաջարկով բացեցին Սևան-Երևան ավտոճանապարհը

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 15, 24News

1

Սևան-Երևան մայրուղին փակած ցուցարարների հետ հանդիպել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։ Նա լճի ափամերձ շինությունների սեփականատերերին առաջարկել է միասին գնալ Սևանի տարբեր ափեր՝ պարզելու, թե դրանիցից որոնք են կանաչած, որոնք՝ ոչ։

Սևանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանը կիսել է այդ գաղափարը՝ կոչ անելով որոշ ժամանակ սպասել, գուցե առողջապահության և շրջակա միջավայրի նախարարները երեկոյան լրատվամիջոցների ուղեկցությամբ գան Սևան և հարցին լուծում տան։

«Եթե ոչ, ես էլ ձեզ հետ կրկին կփակենք ճանապարհը», - ցուցարարներին խոստացել է քաղաքապետը։

Ցուցարրաների հետ հանդիպման է եկել նաև ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը։

«Դուք իրավացի եք, սա համարենք նախազգուշացում։ Եթե մինչև չորեքշաբթի հայտարարություն չլինի, գալիս եմ՝ միասին ճանապարհը փակենք։ Ինչի ջրին ի՞նչ ա եղել։ Եկեք, գնանք լողանանք։ Ես միշտ էլ պատրաստ եմ լողալու, ես այդ ջրերի մեջ եմ լողացել։ Հիմա բացում եք ճանապարհը, գրեք ձեր պահանջը, տվեք մարզպետին։ Նախարարները որ եկան, ի՞նչ պետք է ասեն», - հարցրեց պատգամավորը։

Միքայելյանի կարծիքով՝ եթե լճի ջուրն իսկապես վտանգավոր է, պետք է պաշտոնական հայտարարություն արվի, այլապես «մի կտոր» հաց աշխատող մարդիկ ֆինանսական մեծ վնասներ են կրում։

Ցուցարարները Սասուն Միքայելյանի առաջարկով բացեցին Սևան-Երևան ավտոճանապարհը՝ միաժամանակ շեշտելով, որ մտադիր են սպասել մինչև չորեքշաբթի։

Այնուհետ ցուցարարները շարժվեցին Սևանի թերակզու հանրային լողափ։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news