Հանրային պաշտոն զբաղեցնողը պարտավոր է լինել իր կարգավիճակի սահմաններում․ ՄԻՊ

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 15, 24News

1

Լրագրողների հարցին, թե ինչպես է գնահատում Վենետիկի հանձնաժողովի այն մտահոգությունը, որ Վահե Գրիգորյանի՝ ՍԴ անդամ-դատավորի հետ կապված մոտեցումը ողջունվել է խորհրդարանի կողմից, ՄԻՊ Արման Թաթոյանը պատասխանեց․ «Վահե Գրիգորյանի հայտարարությունից հետո խորհրդարանի կողմից եղան հայտարարություններ, որ աջակցում էին, կային նաև տեսակետներ, որոնք վերաբերում էին Սահմանադրական դատարանին։ Հավանաբար հենց դա էլ նկատի ունեցել Վենետիկի հանձնաժողովը»։

Արման Թաթոյանը լրագրողներին հիշեցրեց, որ դա այն է, ինչ ինքը մշտապես ասում էր, որ յուրաքանչյուր հանրային պաշտոն զբաղեցնող անձ պարտավոր է լինել իր կարգավիճակի սահմաններում՝ համակարգային առումով, մարդու իրավունքների պաշտպանության առումով․  «Սա շատ կարևոր է, և ես իմ հայտարարության մեջ հստակ նշել էի, որ խստորեն պահանջում եմ բոլորից պահպանել իրենց կարգավիճակը»։

Իսկ իշխանական խմբակցության դիրքորոշման հետ կապված՝ Թաթոյանը կարծիք հայտնեց, որ  դա կարող է միջազգային կազմակերպության կողմից ընկալվել որպես կառավարության թաքնված  դիրքորոշում՝ միաժամանակ հավելելով, որ պատգամավորի աշխատանքի սահմանափակման մասին չէ ամենևին էլ խոսքը․ 

«Պատգամավորն ազատ է իր աշխատանքում, և ՄԻՊ-ը չէ, որ պետք է այդ ազատությունը գնահատի։ Ուղղակի ասում եմ, որ պետք է նկատի ունենալ այս հարցը նման հայտարարություններ անելիս, և դա կարող է միջազգային կազմակերպությունն ընկալել որպես ճնշում»,-ասաց նա։