Դրամապանակ էր գողացել․ խոստովանել է և հանձնել գողոնը

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 15, 24News

1

Հուլիսի 6-ին Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 2 շենքի մոտ անհայտ անձը մի տղամարդու գրպանից դրամապանակ էր գողացել:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ և Շենգավիթի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված գողությունը կատարել է Արևշատ գյուղի 49-ամյա մի բնակիչ, որը բացատրական աշխատանքների շնորհիվ, հուլիսի 14-ին ներկայացել է բաժին, տվել խոստովանական բացատրություն, ներկայացրել գողոնը և բաց թողնվել:

Կատարվում է քննություն: