Սարհատ Պետրոսյանը տեղեկացրել է, որ Անշարժ գույքի կադաստրի վարչության պետը դիմում է գրել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 15, 24News

սարհատ

Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը ներկայացրել է ԱՄՆ-ում օրերս ավարտված ֆորումին իր և տեղակալ Լևոն Մելիքյանի մասնակցության արդյունքը՝ այն որակելով շատ արդյունավետ (ընթացիկ մանրամասները՝ Կոմիտեի կայքէջում և սոցէջերում, իսկ կոնկրետ շոշափելի արդյունքի մասին հրապարակումը՝ առաջիկայում)։ Այս մասին հայտնում է Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի մամուլի ծառայությունը:

ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի հրամանով հուլիսի 12-ից դադարեցվել են անշարժ գույքի կադաստրային գնահատման և համակարգված դիտարկումների վարչության պետ Հմայակ Հակոբյանի լիազորությունները՝ «ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու և ոչ պատշաճ կատարելու համար»։ Հրամանին նախորդել է որոշումը՝ խիստ կարգապահական տույժ նշանակելու մասին, իսկ դա կայացվել է ծառայողական քննության արդյունքի և եզրակացության հիման վրա։

Այս մասին տեղեկացնելով աշխատանքային խորհրդակցության այսօրվա մասնակիցներին, Սարհատ Պետրոսյանն ավելացրեց, որ հստակ է. «Եթե որևէ ստորաբաժանման ղեկավար ձախողում է կամ չի աջակցում մեր որդեգրած բարեփոխումային ծրագրերին՝ մեզ հետ ճանապարհ չունի անցնելու, հատկապես դրանց համար պատասխանատու պաշտոններում։ Իսկ որպես վարչության պետ ունեցած վատ արդյունքից բացի, «փնթի» գործողություններն այլ ինչ հետևանքներ կունենան, ես չգիտեմ»։ 

Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի IT խորհրդական Դավիթ Ամատունին զեկուցեց, թե ինչ են պարզել բոլոր գրասենյակներում անցկացվող՝ տեսաներածման սարքավորումների վիճակն ու կարիքները գնահատելիս։ Հստակ հաշվարկված է, թե քանի և որ գրասենյակներում են սարքավորումները «բարոյապես շատ հնացած» կամ բազմաֆունկցիոնալ, ինչը փաստաթղթեր լուսապատճենելու դեպքում ավելի վատ է, քան հին սարքերը։

Վերլուծությունը՝ թե որտեղ կոնկրետ ինչ սարքավորում պետք է տեղադրել, իհարկե, կարվի։ Ամեն դեպքում, Սարհատ Պետրոսյանն առաջարկեց ժամանակավոր լուծում գտնել՝ քիչ թե շատ որակյալ լուսապատճենում ապահովելու համար, բայց գնումները մի փոքր հետաձգել, որպեսզի բացառվի կրկնակի ծախսը։ Բանն այն է, որ սեպտեմբեր ամսին ժամանելու են «Թայեքսի» և միջազգային այլ ընկերությունների փորձագիտական առաքելությունները, որոնք հայկական կադաստրի արխիվների թվայնացումից առաջ գնահատելու են նաև այդ սարքավորումների որակական կարիքները։