ՀՀ վարչապետը և նախագահը շնորհավորել են արդարադատության նորանշանակ նախարարին

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 15, 24News

.

Նախագահական նստավայրում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի  ներկայությամբ տեղի է ունեցել ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանի երդման արարողությունը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Ռուստամ Բադասյանն, ընթերցելով երդման տեքստը, նշել է. «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ Կառավարության անդամի բարձր կոչմանը»:

Երդման արարողության ավարտին Նիկոլ Փաշինյանը և Արմեն Սարգսյանը շնորհավորել են Ռուստամ Բադասյանին՝ մաղթելով նրան բեղմնավոր ու արգասաբեր աշխատանք ի շահ հայրենիքի և ժողովրդի:

Այնուհետև տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Արմեն Սարգսյանի առանձնազրույցը, որի ընթացքում քննարկվել են ընթացիկ հարցեր: